25 05 2021

Պատկերացնենք, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը միացել է, Ձեզ մոտ հարց չէր առաջանա՞, բա ո՞նց եք աշխատելու․ Ռոբերտ Քոչարյան



Այդքան իրարից տարբեր գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերը եթե մասնակցեին ընտրության, այդ միավորումն ակնհայտ է,  որ չէր ստացվելու: Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ի պատասխան ընդդիմության միասնական մասնակցելու հարցին։

Նա նշեց, որ շատ կարևոր է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հստակ հայտարարեն որ բացառում են որևէ պարագայուրմ իշխանության հետ որևէ ձևաչափով համագործակցությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս թեմայով նկատեց․ «Պատկերացնենք, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը միացել է և մասնակցում է միասնական ցուցակով. Ձեզ մոտ հարց չէր առաջանա՞, բա հետո ո՞նց եք աշխատելու։ Այդ ֆորմատով ինչպե՞ս եք երկիր կառավարելու: Այդ դեպքում դուք իրավունք կուենայիք ասելու, որ ձեր նպատակը մեկ մարդու հեռացնելն է, այլ ոչ թե երկրի առջև կանգնած խնդիրները լուծելը: Ֆորմատը որոշակի տրամաբանական առումով պետք է աշխատունակ լինի: Ես չեմ պատկերացնում նման կարգի լայն ֆորմատի արդյունավետությունը հետագայում: Մենք գնում ենք ընտրությունների կրելու համար և իհարկե, մտածում ենք, թե հետո ինչպես պետք է կատարենք մեր խոստումները, ինչպես պետք է շտկենք իրավիճակը»,-ընդգծեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ