«Հայաստան» դաշինքի առաջնորդներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղվեց սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ որքանո՞վ է Երկրորդ նախագահը Սյունիքում և Գեղարքունիքում թշնամու առաջխաղացման հարցի բանակցությունների ճանապարհով լուծելը համարում արդյունավետ։
«Առաջին հերթին չպետք է տպավորություն թողնես, որ քո հետ կարելի է նմանատաիպ ձևով վարվել։ Եթե քո քայլերով, քո քաղաքականությամբ, քո հայտարարություններով դու այդպիսի տպավորություն ես թողնում, ստեղծված իրավիճակում դու անընդհատ ունենալու ես նման կարգի խնդիրներ։ Եվ քանի դեռ իրենք սպասելիքներ ունեն ՀՀ-ից որոշ հարցերի շուրջ լրացուցիչ զիջումների, ապա նման լարվածությամբ օջախներ ստեղծելու են, լրացուցիչ ճնշում են գործադրելու իրենց նպատակին հասնելու համար։ Սա է իրավիճակը»,- նշեց Երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, ՀՀ-ն պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու, ինչն այսօր ընդհանարապես չի արվում։
«Այո, հնարավոր է և պետք է առաջին հերթին բանակցային ճանապարհով այդ խնդիրը լուծել, բայց կրկնում եմ՝ Ռուսաստանի միջնորդությամբ եթե այս հարցը հիմա լուծում ստանա, վաղը մյուս օրը մեկ այլ խնդիր լուծելու համար նմանատիպ խնդիր է ստեղծվելու սահմանի մեկ այլ հատվածում»,- նկատեց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը