25 05 2021

Եթե ես իմ ժամանակի մի մասը տրամադրեի PR-ին, հաստատ ավելի քիչ բան կհասցնեի անել. Ռոբերտ Քոչարյան



«Երկրին ու ժողովրդին ծառայելու ժամանակ երբեք չպետք է մտածել՝ կգնահատվի թե չի գնահատվի։ Երբեք չեմ մտածել գովազդել արածս, PR-ով զբաղվել։ Միշտ մտածում էի՝ արա, ժամանակի ընթացքում մարդիկ կգնահատեն։ Պարզվեց, որ այդքան էլ չեն գնահատում։ Բայց որոշ ժամանակ անց՝ ընդմիջունից հետո, սկսեցին գնահատել։ Եթե ես իմ ժամանակի մի մասը տրամադրեի PR-ին, հաստատ ավելի քիչ բան կհասցնեի անել։

Օրը 24 ժամ է, 6-7 ժամ քնում ես, իսկ մնացած ժամանակը նվիրում ես քո գործին։ Հիմա որ մասն ես տրամադրում գործին, որը՝ PR-ին, միևնույն է․ պետք է տեղավորվես այդ 24 ժամի մեջ։ Չեմ փոշմանում, որ ժամանակին PR-ով չեմ զբաղվել։ Հիմա հասկանում եմ, որ այսօրվա տեխնոլոգիական, թվայնացված աշխարհում առանց դրա ուղղակի անհնար է։ Այդ ուղղությամբ հիմա որոշակի աշխատանք անում ենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ