24 05 2021

Հայաստանը օկուպացված է․ Կարեն Վրթանեսյան

Հայաստանը օկուպացված է․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

13րդ օրն է, ինչ առանց որևէ դիմադրության ՀՀ տարածք մտած թշնամին շարունակում է հանգիստ մնալ գրաված դիրքերում, քանի որ մեր զինվորականներին արգելված է կրակել։
Մենք հաստատ գիտենք Գեղարքունիքում այդպիսի 3 կետի մասին, ինչպես նաև Սյունիքում 1 ուղղության մասին, բայց իմ ունեցած տեղեկություններով այդպիսի էլի տեղեր կան։ [Գժվել կարելի է. մենք մեր երկրի սահմաններում կատարվողի մասին իմանում ենք ինչ-որ զարտուղի ճանապարհներով, այն դեպքում, որ թշնամին հո՞ շատ լավ գիտի, թե քանի տեղում և ինչ խորությամբ է ՀՀ տարածք մտել։]
Իշխանություններն ամեն ինչ անում են, որ ներխուժման դեպքերի մասին երկրի ներսում չիմանան, նույնիսկ փորձում են չթողնել լրագրողներին խոսել կապիտուլյանտ ստահակի մեկ ստորագրությամբ սահմանամերձ դարձած այդ բնակավայրերի բնակիչների հետ։
Փոխարենը հերթական ուսապարկը տռցնում է Տավուշի «ադրբեջանական գյուղերից»։ Գյուղերը չգիտեմ, բայց ադրբեջանցի թուրքեր հաստատ կան, ապացուցման կարիք չունեցող փաստ է, քանզի այդպիսի մի թուրք նստած է ՀՀ վարչապետի աթոռին։


Հայաստանը օկուպացված է։ Հայաստանի և հակաՀայաստանի միջև ռազմաճակատի գիծն այսօր անցնում է Հանրապետության հրապարակով։
Կարևոր է գիտակցելը, որ Նիկոլի դեմ ամեն գործողություն Հայաստանի ազատագրման գործողություն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ