Հայաստանում նախագահական ընտրություններին որպես կանոն մասնակցում է ընտրողների մոտ 65 տոկոսը, խորհրդարանական ընտրություններին՝ մոտ 55 տոկոսը, իսկ նախորդ խորհրդարանակն ընտրություններին ավելի քիչ՝ 47-48 տոկոս։ Միջին հաշվարկներով, երկրի ընտրողների մոտ 40 տոկոսը ընտրություններին չի մասնակցում: Սա արտառոց թիվ չէ: Ընդհանրապես, այլ երկրներում նույնպես նման մոտավոր պատկեր է լինում: Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը առողջապահության ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը։
«Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք, որ մարդիկ ավելի ակտիվ լինեն ընտրություններին։ Դրան փորձում ենք հասնել մեր ակտիվ աշխատանքով և տարվող քարոզչությամբ: Ընտրողների համար միակ մոտիվացիան ակտիվ աշխատանքն է, այդ թվում՝ ձեր: Այլ մոտիվացիա չկա»,- նշել է Քոչարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը