«Առնվազն տարօրինակ է, որ ՀՀ առաջին նախագահը, որ եղել է Արցախյան շարժման ակունքներում և իր օրոք հաղթական զինադադար է կնքվել, մեր հաղթանակած 20 տարիները հավասարեցնում է Նիկոլի պարտության, կապիտուլյացիայի և ազգային խայտառակության երեք տարիների հետ»։
Այս մասին մայիսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ համագումարում ունեցած ելույթին։
«2016թ․ պատերազմից հետո մենք ապացուցեցինք, որ և՛ ռազմի դաշտում և՛ բանակցային սեղանին մենք հաջողել ենք, այսինքն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունը լավագույնն էր ամբողջ բանակցային ժառանգության մեջ, որով պայմանավորված Արցախի ժողովուրդը վերջապես ստանալու էր կարգավիճակ»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը