Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հարգելի գործընկերներ,
Մի հատ փոքրիկ իբրև մարդ ստեղծել է մի կայք, այդ կայքով բառացիորեն զառանցում է Նախագահ Քոչարյանի մասին: Իբր Ռուսաստանում հանդիպումներ չի ունենում, դրանից հետո մի զառանցանք, որն իրենց պես մեկը ասել էր մեկ տարի առաջ ու դրա համար քրեական գործ է հարուցվել: Մի հատ էլ իբր զառանցանքների վերաբերյալ ինձ են դիմել ես էլ լսելով դա` հրաժարվել եմ պատասխանել: Ախր ծայրահեղ մեղմ ասած` ամոթ է:
Ուղղակի եկեք ֆիքսենք` դրանք չեն խոսալու նրա մասին, որ ԹՇՆԱՄԻՆ առանց ԴԻՄԱԴՐՈւԹՅԱՆ ներխուժելա Սյունիքի մարզ: Այս խայտառակ իրողությունը դրա նմանները ամբողջ երեկվա լրահոսով հերքում էին, իսկ այսօր չեն էլ խոսում: Չեն խոսում, որ դա հերթական միջազգային հանցագործություն է թշնամու կողմից, չեն խոսում իրենց «կիրթ ու կառուցողական ընկերոջ» մասին, Հայրենիքը դրան ՀԱՆՁՆԵԼՈւ մասին..: Իրենց համար Հայրենիքի անվտանգությունը, մտահոգություն չի, իրենց ՄԻԱԿ մտահոգությունը իշխանության սպասվող կորուստն է ու դրա համար Քոչարյանի մասին պետք է այս լարված պայմաններում` անդադար զառանցել..
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը