11 05 2021

ԱԺ-ն արձակվեց դավադրության ուժով. Ավետիք Իշխանյան

ԱԺ-ն արձակվեց դավադրության ուժով. Ավետիք Իշխանյան

«ԱԺ-ն արձակվեց իրավունքի ուժով». Կարդում ես այս նախադասությունն ու մտածում․ միթե կարելի է այս աստիճան չհարգել սեփական հայրենիքն ու պետությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն պայմանավորվածությունը, որը տեղի ունեցավ, առնվազն ԱԺ-ում ներկայացված, այսպես կոչված քաղաքական ուժերի միջև, բացի դավադրությունից, ծաղրուծանակ էր և պետականության և սահմանադրության նկատմամբ։ Դավադիր պայմանավորվածության արդյունքում վարչապետ կոչեցյալը հրաժարական է տալիս․․․բայց ոչ թե փասափուսեն հավաքում ու տուն է գնում, այլ շարունակում մնալ իշխանության։

Հետո էլ չասեմ՝ առաջադրում, քվեարկություն, էլի առաջադրում, էլի քվեարկություն և հի՛,հի՛, հի՛ , իրավունքի ուժով ԱԺ-ի արձակում։ Իրականում, այդ առնվազն երեք, այսպես կոչված քաղաքական ուժերի միջև ոչ թե քաղաքական քննարկումներ, պայմանավորվածություններ են եղել, այլ «ճշտով, ստի ․․․, եղավ, ցավդ տանեմ» տիպի «ռազբիրատ» է գնացել։

«Ռազբիրատ» վարողը, թելադրողը, խոստումներ տվողը, բնականաբաբար եղել է վարչապետ կոչեցյալը։ Իսկ հիմնական խոստումն եղել է․ «մորս արև» դուք ԱԺ-ում էլի ձեր տեղերը կունենաք։ Այն բոլոր ուժերը, որոնք մասնակցել են այս դավադրությանը, բացարձակապես հարգանք և սեր չունեն հայոց պետության նկատմամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ