«Հականիկոլական չէի անվանի այդ շարժումը: Շարժում, որը դեմ է այս ազգադավին, հայ ազատագրական շարժում է»,- ասուլիսում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նրա խոսքով, քանի Փաշինյանը ղեկավարում է այս երկիրը, հայ լինելն ամոթ է:
«Մեզ ամբողջ աշխարհում ծաղրում են, լուրջ չեն վերաբերում, արժանապատիվ հաղթանակած ազգից վերածվել ենք Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» հայ ազգին, արագ վերադարձանք դրան: Միշտ էլ եղել են հայեր, որոնք սիրել են պարսիկերին, թուրքերին, հիմա այդ տեսակ հայը չի վերացել, սիրում է Նիկոլին, դրա դեմ ոչինչ չենք կարող անել, բացի երկարատև ծրագրերից»,- նշեց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը