Ես ուզում էի անկեղծ շնորհավորել այսօրվա մեր տոնը, բայց չի ստացվում անկեղծ, որովհետև մեզնից գողացել են այս տոնը, ո՞վ է Արցախն այսօր թուրքին նվիրել, ով է նվեր տվել Դադիվանքը ու Տիգրանակերտը, ում շնորհքն է, որ մենք այսօր Շուռնուխում ու Որոտանում ադրբեջանական դրոշ ենք տեսնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքում հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսկացության նախագահ Վահե Հակոբյանը։
«Ժողովուրդ, 33 տարի առաջ այս հրապարակում սկսվեց մեր ազատագրական պայքարը ու ավարտվեց հաղթանակով։ Այն ժամանակ ամեն ինչ պարզ էր, մենք ունեինք մեկ թշնամի՝ թուրքը, այսօր մեր թշնամին ներքին թուրքն է։ Երեկ տարի է մեզ կերցնում են ցինիկ պոպուլիզմով, ողողել են մեր կյանքը ստով ու զրպարտությամբ, ջրբաժաններ են սարքել, արհեստական բարիկադներ են սարքել, մի կողմում ազգադավ, անհայրենիք դավաճաններն են, այս կողմից պայքարում են մեր հայրենիքի համար, մեր երեխաների ապագայի համար։ Բավական է, թույլ չենք տալու։ Սիրելի ժողովուրդ, պատմությունը կրկնվում է, ինչպես 100 տարի առաջ մենք բոլորս կանգնած էինք պետականությունը կորցնելու առաջ, այնպես էլ հիմա է, բայց այն ժամանակ մենք հաղթեցինք, ու էլի կրելու ենք, որովհետև այստեղ հավաքված են կամքն ու վճռականությունը, ազգային գաղափարախոսությունը ու հաղթական ուղին»,- հայտարարեց Վահե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը