Ազատության հրապարակում տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հավաքը։
Դաշինքի ցուցակը գլխավորող 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ դաշինքի մասին կազմող ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների առաջնորդները երթով միացան Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին։ Այստեղ նրանց դիմավորեցին «Քոչարյան, վարչապետ», «Դեպի ուժեղ Հայաստան», «Քոչարյան, հերոս» վանկարկումներով։ Մինչեւ այդ դաշինքի ուժերը համագործակցության հռչակագիր էին ստորագրել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքով մասնակցելու վերաբերյալ։
Իր Ելույթը Ռոբերտ Քոչարյանը ավարատեց Հայաստան վանկարկումներով, որին միացան հրապարակում հավաքված քաղաքացիները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը