«Մենք մտածող ժողովուրդ ենք, մեր մոտեցումները տարբեր են, նպատակն է մեկը և թողնվել է մեզ ընդամենը մեկ շանս՝ լծակներ ունենալու այս երկիրը, ես չեմ վախենում ասել ՝օրհասական վիճակից, և սա չափազանցություն չէ»,- «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ»-ի համաժողովի ժամանակ ասաց ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
«Դուք ամեն օր ներկա եք, թե ինչ համառությամբ, ինչ նպատակամետությամբ օրենքները ոտնատակ տալով, Սահմանադրությունը տրորելով մարդիկ երկիրը տանում են կործանման: Ես ընդամենը քաղաքական այսպիսի հայտարարությունից ավելին չեմ ասելու, որովհետև այստեղ բարեբախտաբար նստած է մեր ժողովրդի սերուցքը և ավելի լավ, քան ես պատկերացնում է, թե ինչ վիճակում ենք հիմա:
Ես կոչ անում՝ գնա՛լ զորավարի մատնանշած ճանապարհով: Մեզ ամենից շատ, ամենից ավելին անհրաժեշտ է բանական մարդկանց համերաշխությունն ու միասնությունը, միայն սա է ճանապարհը: Եվ մենք կանգնելով մեր Առաքելական սուրբ եկեղեցու կողքին, կանգնելով մեր աչքի ընկնող մտավորականների կողքին, կանգնելով մեր քաղաքական սթափ մտածող գործիչների կողքին, մեր օգնությունն ենք առաջարկում այս աղետավոր վիճակից մեր երկիրը հանելու և ճիշտ, իրական ճանապապարհի վրա դնելու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը