Ցանկացած պետության ու ժողովրդի համար մեծ շքեղություն կլիներ մարդու իրավունքների այսպիսի պաշտպան ունենալը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Թաթոյան, ինչպես կասեն Լոռեցիք, ղայիմ կաց, շան տեղ չդնես հաչոցները...
Էդ հաչացողներն էդքան հայրենասիրություն չունեն՝ հասկանալու և գնահատելու քո կատարած աշխատանքի արժեքը: Նրանց համար արժեքներն այլ են...
Քո և իրենց բազում տարբերությունների մեջ կարևոր մեկն այն է, որ իրենք պատմության դասագրքերում չեն լինելու, իսկ դու անպայման լինելու ես...
Մի տարբերություն էլ ասեմ...
Իրանց կենսագրությունը տապանագրի երկտող ա լինելու՝ «Ծնվել է մի քանի տարի առաջ, քայլել է Գյումրիից Երևան, ձեռք է բերել մանդատ ու ծափահարել է հայրենադավների ելույթներին, անսերունդ, անվաստակ ու անհետ հեռացել է կյանքից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը