«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․
«Հարգելի հայրենակիցներ,
Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը