Իշխանությունը պետք է իմանա, որ ընտրությունները կեղծելու դեպքում յուրաքանչյուր քայլ այնպիսի մի արձագանք է ստանալու, որի տակից ինքը դուրս չի գալու։ Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եվ այդ արձագանքը պետք է լինի ագրեսիվ, վճռական և իմիջիայլոց այդ մոտեցումը, եթե դա հանրային պահանջի ձևով ձևավորված լինի ոչ մի իշխանություն երբեք այդ քայլին գնալու ռիսկ չի անի՝ հասկանալով, թե ինչ հետևանքներ է ունենալու»,-ասաց նա։
Երկրորդ նախագահի կարծիքով իշխանությունը չունի այսօր բավարար ռեսուրս նման կարգի քայլերի գնալու համար։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը