Ինչու էր մեր դիրքերը բավականին ամուր և բանակցային գործընթացում, և ընդհանրապես շփման գծում, որովհետև պետությունն ուժեղ էր: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մենք հստակ գիտեինք, որ մեր բանակը ոչ միայն չի զիջում, այլ մի գլուխ բարձր է Ադրբեջանի բանակից, մենք աճում էինք երկնիշ տնտեսական աճով՝ նավթ և գազ չունենալով: Կառավարման համակարգը ՀՀ-ում շատ ավելի արդյունավետ էր: Եթե դու բոլոր գործոններով ավելի առաջ ես, ավելի հզոր ես, ավելի հետաքրքիր ես աշխարհի համար, դու կարող ես քո շահերը միշտ առաջ տանել:
Հիմա մենք չենք կարող խոսել որևէ հաջողությունից մի շարք հարցերում, եթե պետությունը այսպիսի թույլ վիճակում լինի: Եթե չհզորացնենք Հայաստանը, ոչինչ չի ստացվելու, պարապ խոսակցություն է մնացածը»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը