28 04 2021

Ով չի ուզում աշխատի, էն գլխից ես ինքս կխնդրեմ, որ ինձ ձայն չտա. Ռոբերտ Քոչարյան



Տնտեսական ոլորտի կայունության համար չափազանց կարևոր են մակրոտնտեսական կայունությունը, ներդրումային միջավայրը, որն այս երեք տարվա ընթացքում քայքայել են մինչև վերջ: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այո, այդ հնարավորությունը կա, եւ եթե ես չունենայի այդ վստահությունը, որ մենք ի վիճակի ենք կրկնել այն տնտեսական հաջողությունները, որոնք գրանցել ենք  1998-2008 թվականներին, ապա այս հայտը՝ մասնակցել ընտրություններին, չէի տա:

Ով չի ուզում աշխատի, էն գլխից ես ինքս կխնդրեմ, որ ինձ ձայն չտա։ Հնարավորություն կա Հայաստանը մեծ շինհրապարակի վերածել, բոլորի համար աշխատանք ունենալ, կրկնեմ՝ ով չի ուզում աշխատել, ինձ ձայն չտա, չեմ թողնելու դիվանագետ լինի՝ «դիվանին» պառկած»:

Ոչ մի ողջամիտ մտածող մարդ, ներդրող Հայաստանում ներդրումներ չի անում ու չի անելու, ավիրեցին բանկային գաղտնիքը, ընկան գործարարների հետևից՝ մատ թափ տալով, միայն մեկ նախադասությունը հերիք էր, որ խաչ քաշեն ներդրումային միջավայրի վրա, երբ վարչապետն ասում էր, թե ամեն մի ներդրողի կցելու է ԱԱԾ աշխատող, սա նշանակում է զրոյական մակարդակի վրա հասկանալ ներդրողի հոգեբանությունը, այդ աստիճանի հիմարություն դժվար է նույնիսկ հորինել», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ