«Մեր պատմության մեջ երբևէ չի եղել ՀՀ մի ղեկավար, որ նման ընդունելության արժանանա, ինչպիսի ընդունելության արժանացավ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։
Նրա խոսքով, սյունեցիների այդ մոտեցումը շատ օբյեկտիվ պատճառներ ունի։ Բացի այդ, ըստ նրա, շատ զազրելի է, որ ՀՀ ղեկավարին իր երկրի տարածքում ուղեկցում էին ռուս խաղաղապահները, և սա հենց նրա «անփառունակ» ղեկավարման արդյունքն է։
«Ամեն օր, երբ մենք պառկում ենք քնելու, չենք հասկանում, թե առավոտյան ՀՀ սահմանները ինչքանով է փոքրանալու»,- ասաց նա։
Մանթաշյանի կարծիքով այս ընտրություններում հաղթող բևեռը լինելու է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած բևեռը։
«Մարդ, որը հաղթել է պատերազմ, ստեղծել է բանակ, ոտքի է կանգնեցրել Արցախը, Հայաստանի տնտեսությունը զարգացրել է, Հայաստանի վարկանիշը բարձրացրել է։ Նա ունի ներդրողների ամենամեծ շրջանակը Հայաստանում, և եթե դուք տաք անունը, որն ունի նման կենսափորձ, ես կասեմ, որ կա նաև երկրորդ բևեռը։ Բայց քանի որ չկա նման ուժ, այս պահին միակ ֆավորիտային ուժը լինելու է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական բլոկը»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը