24 04 2021

ՀՅԴ Հայ դատը հսկայական աշխատանք է տարել Բայդենի՝ «Ցեղասպանություն» բառն արտասանելու համար․ Տեր-Խաչատուրյան



ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը հսկայական աշխատանք են տարել, և ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենից այսօր ակնկալում ենք դրական ելք «Ցեղասպանություն» բառը արտասանելու հարցում՝ ասաց Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում։

Նա նշեց, որ իր լավատեսությունը պայմանավորված է ճիշտ այն պատճառով, որ ԱՄՆ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը մեծ աշխատանք են տարել ոչ միայն վերջին 1-2 տարում։

«Սա շարունակական աշխատանք է, որ տեղի է ունեցել ԱՄՆ մեջ։ Անշուշտ, սա համաշխարհային շարժում է․ Հայ դատի մեր գրասենյակների ու հանձնախմբերի՝ ավելի քան 40 երկրներում ունենք կորիզ։ Գրասենյակ ասելով՝ կհասկանանք հաստիքով, արհեստավարժ մասնակիցներ, իսկ հանձնախմբերը մեծ մասամբ մեր ընկերներից և համակիրներից են բաղկացած»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ