Իմքայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանին հրավիրում եմ բոքսի, որտեղից նա ծնկաչոք է դուրս գալու։ «Քանի որ այս անպատժելիության մթնոլորտն իրենց համար արդեն սովորական բնույթ է կրում, իրենք ինչ ուզում՝ անում են, ինչ ուզում՝ ասում են։ Քանի որ Հրաչուհին առաջարկել է ինձ տեղը, ժամը եւ ֆորմատն ընտրեմ, ես սիրով առաջարկում եմ հետեւյալ ֆորմատը. քանի որ իրենք սովոր են հետո գնալ ոստիկանություն, դիմումներ գրել, գործեր հարուցել, առաջարկում եմ ամսի 25-ին, իրենց հորինած քաղաքացու օրվա կապակցությամբ հին ավանդական, բարի բոքսը, բոքսի օրենքներով, ռինգում, «Օրանժ» սպորտային համալիր, ժամը 12։00-ին։ Ես, ինքը եւ մեկ դատավոր ու բոլորիդ էլ հրավիրում եմ լուսաբանելու այդ միջոցառումը։ Հրաչուհին թող գա այնտեղ ապացուցի, որ ինքը Հրաչուհի չի. ինքն այնտեղից դուրս է գալու ծնկաչոք։ Այս մասին ապրիլի 23-ին, դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը