23 04 2021

Ես ասել եմ, որ ամենահավանականը դա է, որ Փաշինյանը գնալու է չեղարկման սցենարով. Վահե Հակոբյան. Hraparak.am

Ես ասել եմ, որ ամենահավանականը դա է, որ Փաշինյանը գնալու է չեղարկման սցենարով. Վահե Հակոբյան. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

«Սյունիքի նախկին մարզպետ, այժմ՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է այն սցենարը, որ Գագիկ Ծառուկյանը կարող է միանալ Նիկոլ Փաշինյանին, կոալիցիա կազմեն, ու դրանով չեղարկվեն արտահերթ ընտրությունները, ասել էր, թե միանգամայն հավանական է համարում այդ սցենարը։

«Ես այդ սցենարը այսօրվա դրությամբ համարում եմ ամենահնարավորը, որովհետև Նիկոլը ու իր շքախումբը կանեն ամեն ինչ, որպեսզի չեղարկեն ընտրությունները։ Իրենք շատ լավ են պատկերացնում, որ չեն կարողանալու ընտրություններում հաղթել, անգամ եթե գնան վարչական ռեսուրս օգտագործելուն»,- ասել է Հակոբյանը։

եվ սա տարընթերցումների առիթ է տվել արդեն, որ Վահե Հակոբյանը հավանական է համարում Գագիկ Ծառուկյանի՝ Նիկոլ Փաշինյանին միանալու սցենարը։

Hraparak.am-ը փորձեց ճշտել Հակոբյանից՝ ի՞նչ հիմք ունի այդպես կարծելու, որ Ծառուկյանը կմիանա Փաշինյանին։

 

«Ես ուրիշ կոնտեքստում էի ուզում դա ասել։ Լրագրողը շատ երկար հարցը ձևակերպեց, ես վերջից սկսեցի պատասխանել՝ անտեսելով, որ իր հարցի ենթատեքստը այլ էր։ Իրականում, իմ ասածը չեղարկման մասին էր, որ դա ամենահավանականն է, որ Փաշինյանը գնալու է չեղարկման սցենարով»,-իր խոսքը պարզաբանեց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Ծառուկյանի՝ Փաշինյանին միանալ-չմիանալուն, ապա Վահե Հակոբյանը դա քիչ հավանական է համարում։

«Քանի որ էսօր էն վիճակն է, որ ով կպավ Նիկոլի հետ, ինքը Նիկոլ է, ընդ որում՝ սյունեցու բնութագրած Նիկոլն է։ Ու չեմ կարծում, որ ինչ-որ առողջ մտածող ուժ այսօր կգնա էդ քայլին»,-ասաց Հակոբյանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ