«Հիմա այդ թեզերը, որ շրջանառվում են, նաև պետական տարբեր պաշտոնյաների կողմից, որ Թուրքիայի հետ բարեկամություն, ջերմ հարաբերություններ և այլն, առաջին հերթին նպատակ ունեն թուլացնելու մեր հասարակության դիմադրությունը:
Այն հայտարարությունները, որ այսօր հնչում են իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից, բառիս բուն իմաստով վտանգավոր են հասարակության համար, այդ մարդիկ վտանգ են ներկայացնում մեր հասարակության համար, որովհետև թուլացնում են զգոնությունը և ներկայացնում են մի Թուրքիա, որն իրականում գոյություն չունի »,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը