Երևանում տեղի է ունենում թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդես։ Միջոցառման առաջին մասում կներկայացվի թուրքագետ, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» աշխատանքը։
Շնորհանդեսի երկրորդ մասում կներկայացվի ««Ատելության խոսքի» դասական թիրախները. հայերն ու Հայաստանը թուրքական և ադրբեջանական մեդիա դաշտում 2019-2021 թվականներին» կոլեկտիվ մենագրությունը, որի հեղինակներն են թուրքագետներ Նաիրա Պողոսյանը (բ.գ.թ.), Վարուժան Գեղամյանը (պ.գ.թ.), Մարիամ Մելքոնյանը և Արեն Պետունցը։
Շնորհանդեսի ընթացքում հեղինակները կներկայացնեն աշխատանքների հիմնական բովանդակությունն ու արդիականությունը, որին կհետևի հարց ու պատասխանի փուլը։
Շնորհանդեսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը