23 04 2021

Նիկոլն ու իր շքախումբն ամեն ինչ կանեն ընտրությունները չեղարկելու համար. Վահե Հակոբյան



Նիկոլն ու իր շքախումբը կանեն ամեն ինչ, որպեսզի ընտրությունները չեղարկեն, որովհետև իրենք շատ լավ պատկերացնում են, որ չեն կարող ընտրությունները հաղթել՝ անգամ եթե գնան վարչական ռեսուրսի օգտագործման, ինչին պարտադիր դիմելու են:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, որ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան»-ի հետ փորձում է կոալիցիա կազմել, որպեսզի ընտրությունները չեղարկի:

Նա անդրադառնալով Գորիսի փոխքաղաքապետի ազատ արձակելուն, ասաց, որ հույս ունի, որ սկզբունքային դատավորներ էլի կգտնվեն և վերջ կդնեն ապօրինություններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ