22 04 2021

Փոխոստիկանապետը տեղյակ չէ՝ Մեղրիի քաղաքապետին բերման են ենթարկե՞լ, թե՞ բաժին հրավիրել



Այնտեղ առերևույթ խուլիգանության դեպքեր են տեղի ունեցել, որով բնականաբար ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալօով երեկ Սյունիքում տեղի ունեցած դեպքերին:

Ինչ վերաբերում է Մեղրիի քաղաքապետի բաժին տանելուն, ոստիկնապետն ասաց, որ տեղյակ էլ չէ, թե բերման են ենթարկե՞լ, թե՞ հրավիրել են բաժին: Ինչ վերաբերում է հարցին՝ ի՞նչ անհետաձգելի բան կարող էր լինել, որ հենց գիշերով են տանից տարել, Արա Ֆիդանյանն ասաց. «Չեմ կարող աել, թե ինչ անհետաձգելի գործողություններ են, որովհետև ինչպես նշեցի այնտեղ առկա է առերևույթ հանցագործության կատարման դեպքեր, որի կապակցությամբ ոստիկանության կողմից, և ոչ միայն ոստիկանության, կիրականացվեն և արդեն իսկ իրականացվում են համապատասխան միջոցառումներ»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ