Մենք ոչ մի խնդիր չունենք Մեղրիի-Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղին վերականգնելու հարցում։ Ընդհակառակը՝ շահագրգռված ենք, որովհետև դա նշանակում է Հայաստանի շրջափակման վերացում և, մեծ հաշվով, խաղաղություն:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա պնդմամբ՝ երկաթուղու դեպքում Մեղրիով անցնելու հարցն անառարկելի է:
Փաշինյանը դարձյալ կրկնեց, որ պատրաստ ենք բացել մեր ճանապարհները Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ ՀՀ ինքնիշխանության հիման վրա, բայց ոչ մի երրորդ ուժ չպիտի վերահսկի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը