Իմ տվյալներով 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել, մեծ մասին խաբելով անհայտ ուղղությամբ տարել են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: Նրա խոսքով՝ իշխանությունը ուզում է հնարավորինս շատ մարդ կալանավորել, ցուցմունքներ կորզել և գլխատել Սյունիքը, բայց դա նրանց չի հաջողվելու: «Նիկոլի այցը Սյունիք ուղղորդվել է իր թիմակիցների կողմից, ուզում են մասնատել Սյունիքը, բոլորին կալանավորել, վերջում էլ ինջ, բայց Սյունիքը այդ տաս քսան քաղաքացին չէ, այնտեղ բոլորը մեղմ ասած ատում են Նիկոլին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը