08 07 2024

Փաշինյանի կուսակիցը բացահայտել է, թե ինչպես է Փաշինյանը կողքը պահում պատգամավորներին․ գնահատական

Փաշինյանի կուսակիցը բացահայտել է, թե ինչպես է Փաշինյանը կողքը պահում պատգամավորներին․ գնահատական

 

«Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի էջում գրում է․

«Օրերս ԱԺ-ում հերթական պարգևավճարն են բաժանել: Ամենայն հավանականությամբ՝ փաշինյանենց համար ատելի Սահմանադրության օրվա կապակցությամբ: ՔՊԿ-ականները չեն պատրաստվում ստացված պարգևավճարներն ուղղել բարեգործական նպատակի:

Նիկոլ Փաշինյանի կուսակիցն ակամայից բացահայտել է «ժողվարչապետի» կառավարման տեխնոլոգիան ու թիմակիցներին պահելու մեթոդը:

«Հիփոթեքով բնակարան եմ ձեռք բերել և դեռ 50 հազար դոլարի չափով պարտք եմ բանկերին... Եվ իմ նման են իշխող թիմի 99 տոկոսը, ովքեր նույնպես հիփոթեքի տակ են ապրում և իրենց համար ցանկացած գումարը կենսական անհրաժեշտություն է...»,- հայտարարել է Փաշինյանի թիմակից պատգամավորը՝ այդպիսով բացահայտելով, թե ինչպես է իր կողքը պահում Փաշինյանը պատգամավորներին ու խոստովանելով, թե ո՞րն է ՔՊԿ-ականների բուն մոտիվացիան:

Փաշինյանը բոլորին վարկային գերության մեջ է պահում, որպեսզի նրանք հանուն այդ վարկը փակելու՝ ատամներով պաշտպանեն իշխանությունը: Կարճ ասած՝ փողն է ՔՊԿ-ականների մոտիվացիան, իսկ այդ մոտիվացիայի գինը՝ Հայաստանը (Արցախով նրանք արդեն վճարել են)»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ