16 05 2024

Կառավարությունը, արցախցիների տները հանձնելուց հետո, նրանց առաջարկում է գնալ սահմանամերձ շրջաններ

Կառավարությունը, արցախցիների տները հանձնելուց հետո, նրանց առաջարկում է գնալ սահմանամերձ շրջաններ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով` Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։

Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

  • բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
  • անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
  • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`

  • 5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (Ցանկին կարող եք ծանոթանալ էջի ներքևում տեղադրված Հավելված 1-ում)
  • 4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (Ցանկին կարող եք ծանոթանալ էջի ներքևում տեղադրված Հավելված 2-ում)
  • 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու,
  • 2 մլն դրամ, եթե արդեն ունեք հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։

Ծրագրի շահառուներն ու հիմնական պայմանները.

  • 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն,
  • Ձեռքբերվող (կառուցվող) տան բնակմակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից՝ ընտանիքի 1 անդամի հաշվով,
  • Ձեռքբերվող (կառուցվող) տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը,
  • Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից (գործընկեր բանկերի ցանկը կհրապարակվի առաջիկայում),
  • Ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարի և դրա տոկոսագումարները վճարում է ՀՀ կառավարությունը,
  • եթե հավաստագրի իրացման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա այն կարող է իրացվել հետևյալ ուղղություններով և սահմանաչափերով՝
  • գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ.
  • ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ.
  • կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը շահառու չէ, եթե.

  • 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 169-Լ որոշմամբ հաստատված՝ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է՝ անկախ իրավունքի իրացման փաստից,
  • ընտանիքի անդամներից առնվազն մեկը 19.09.2023թ. կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն,

Բնակելի տան կառուցման առանձնահատկություններ.

  • բնակելի տան կառուցման համար Շահառուն պետք է ընտրի բացառապես նախապես մշակված և հրապարակված տիպային նախագծերից որևէ մեկը,
  • բնակելի տան կառուցումը իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված ցանկացած շինարարական կազմակերպության կողմից,
  • եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա աջակցության գումարից մինչև 3 մլն կարող է ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի նվազ 400 քմ-ից։

Ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարեցվում է, եթե.

  • ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են ՀՀ սահմաններից դուրս (բացառությամբ, եթե բացակայությունը պայմանավորված է եղել աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկում, քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական կամ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելով կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելով),

Ծրագրով նախատեսված աջակցության դադարեցման դեպքում ձեռք բերված կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է պետությանը։

Ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը։ Ընդ որում՝

  • Կարգը հաստատվելու պահից կգործի տան և հողատարածքի ձեռքբերման աջակցության բաղադրիչը,
  • Հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը,
  • Օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը։

Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով

1-ին փուլում կընդգրկվեն՝ 3+ անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքը, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։   Ծրագրի առաջին փուլի շրջանակում շահառուների դիմում-հայտարարությունների ընդունման գործընթացը ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո։ 

 

2-րդ փուլում կընդգրկվեն՝ 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 01.01.2026թ.։

 

3-րդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 01.01.2027թ.։

 

Հավելված N 1

Ց Ա Ն Կ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

Մարզ

Համայնք

Բնակավայր

Արարատ

Արարատ

Երասխ գյուղ

Զանգակատուն գյուղ

Լանջառ գյուղ

Ուրցալանջ գյուղ

Պարույր Սևակ գյուղ

Վարդաշատ գյուղ

Գեղարքունիք

Ճամբարակ

Ճամբարակ քաղաք

Աղբերք գյուղ

Այգուտ գյուղ

Անտառամեջ գյուղ

Արտանիշ գյուղ

Բարեպատ գյուղ

Գետիկ գյուղ

Դպրաբակ գյուղ

Թթուջուր գյուղ

Ծափաթաղ գյուղ

Կալավան գյուղ

Ձորավանք գյուղ

Ճապկուտ գյուղ

Մարտունի գյուղ

Ջիլ գյուղ

Վահան գյուղ

Վարդենիս

Ազատ գյուղ

Ախպրաձոր գյուղ

Այրք գյուղ

Ավազան գյուղ

Արեգունի գյուղ

Արփունք գյուղ

Գեղամաբակ գյուղ

Գեղամասար գյուղ

Դարանակ գյուղ

Զառիվեր գյուղ

Կախակն գյուղ

Կութ գյուղ

Կուտական գյուղ

Մաքենիս գյուղ

Ներքին Շորժա գյուղ

Նորաբակ գյուղ

Շատջրեք գյուղ

Շատվան գյուղ

Ջաղացաձոր գյուղ

Սոթք գյուղ

Վերին Շորժա գյուղ

Տրետուք գյուղ

Փամբակ գյուղ

Սյունիք

Կապան

Ագարակ գյուղ

Աղվանի գյուղ

Աճանան գյուղ

Անտառաշատ գյուղ

Առաջաձոր գյուղ

Արծվանիկ գյուղ

Բարգուշատ գյուղ

Գեղանուշ գյուղ

Գոմարան գյուղ

Դավիթ Բեկ գյուղ

Դիցմայրի գյուղ

Եղեգ գյուղ

Եղվարդ գյուղ

Ըրկենանց գյուղ

Խդրանց գյուղ

Խորձոր գյուղ

Ծավ գյուղ

Կաղնուտ գյուղ

Ձորաստան գյուղ

Ճակատեն գյուղ

Ներքին Խոտանան գյուղ

Ներքին Հանդ գյուղ

Նորաշենիկ գյուղ

Շիկահող գյուղ

Շիշկերտ գյուղ

Շրվենանց գյուղ

Չափնի գյուղ

Սզնակ գյուղ

Սյունիք գյուղ

Սրաշեն գյուղ

Սևաքար գյուղ

Վանեք գյուղ

Վարդավանք գյուղ

Վերին Խոտանան գյուղ

Տանձավեր գյուղ

Տավրուս գյուղ

Ուժանիս գյուղ

Օխտար գյուղ

Գորիս

Գորիս քաղաք

Ակներ գյուղ

Աղբուլաղ գյուղ

Բարձրավան գյուղ

Խնձորեսկ գյուղ

Հարթաշեն գյուղ

Ձորակ գյուղ

Ներքին Խնձորեսկ գյուղ

Շուռնուխ գյուղ

Որոտան գյուղ

Վանանդ գյուղ

Վերիշեն գյուղ

Քարահունջ գյուղ

Մեղրի

Ալվանք գյուղ

Այգեձոր գյուղ

Գուդեմնիս գյուղ

Թխկուտ գյուղ

Լեհվազ գյուղ

Լիճք գյուղ

Կարճևան գյուղ

Կուրիս գյուղ

Նռնաձոր գյուղ

Շվանիձոր գյուղ

Վահրավար գյուղ

Վարդանիձոր գյուղ

Տաշտուն գյուղ

Սիսիան

Ախլաթյան գյուղ

Աղիտու գյուղ

Անգեղակոթ գյուղ

Աշոտավան գյուղ

Արևիս գյուղ

Բալաք գյուղ

Բնունիս գյուղ

Բռնակոթ գյուղ

Գետաթաղ գյուղ

Գորայք գյուղ

Դաստակերտ քաղաք

Դարբաս գյուղ

Թանահատ գյուղ

Թասիկ գյուղ

Իշխանասար գյուղ

Լծեն գյուղ

Լոր գյուղ

Ծղուկ գյուղ

Հացավան գյուղ

Մուցք գյուղ

Նժդեհ գյուղ

Նորավան գյուղ

Շաղատ գյուղ

Շամբ գյուղ

Շաքի գյուղ

Շենաթաղ գյուղ

Որոտնավան գյուղ

Ույծ գյուղ

Սալվարդ գյուղ

Սառնակունք գյուղ

Սպանդարյան գյուղ

Վաղատին գյուղ

Տոլորս գյուղ

Տորունիք գյուղ

Ցղունի գյուղ

Քաջարան

Անդոկավան գյուղ

Աջաբաջ գյուղ

Բաբիկավան գյուղ

Գեղավանք գյուղ

Գեղի գյուղ

Գետիշեն գյուղ

Լեռնաձոր գյուղ

Կաթնառատ գյուղ

Կավճուտ գյուղ

Կարդ գյուղ

Կիցք գյուղ

Ձագիկավան գյուղ

Ներքին Գիրաթաղ գյուղ

Նոր Աստղաբերդ գյուղ

Ոչեթի գյուղ

Վերին Գեղավանք գյուղ

Վերին Գիրաթաղ գյուղ

Փուխրուտ գյուղ

Քաջարանց գյուղ

Քարուտ գյուղ

Տաթև

Շինուհայր գյուղ

Տաթև գյուղ

Հալիձոր գյուղ

Հարժիս գյուղ

Սվարանց գյուղ

Խոտ գյուղ

Տանձատափ գյուղ

Քաշունի գյուղ

Տեղ

Տեղ գյուղ

Արավուս գյուղ

Խնածախ գյուղ

Խոզնավար գյուղ

Կոռնիձոր գյուղ

Վաղատուր գյուղ

Քարաշեն գյուղ

Վայոց Ձոր

Վայք

Ազատեկ գյուղ

Ախտա գյուղ

Արտավան գյուղ

Բարձրունի գյուղ

Գոմք գյուղ

Զառիթափ գյուղ

Խնձորուտ գյուղ

Կապույտ գյուղ

Հորադիս գյուղ

Մարտիրոս գյուղ

Նոր Ազնաբերդ գյուղ

Սարավան գյուղ

Սերս գյուղ

Ուղեձոր գյուղ

Փոռ գյուղ

Արենի

Ամաղու գյուղ

Գնիշիկ գյուղ

Ելփին գյուղ

Խաչիկ գյուղ

Չիվա գյուղ

Ռինդ գյուղ

Տավուշ

Իջևան

Ազատամուտ գյուղ

Ակնաղբյուր գյուղ

Աճարկուտ գյուղ

Այգեհովիտ գյուղ

Աչաջուր գյուղ

Բերքաբեր գյուղ

Դիտավան գյուղ

Լուսահովիտ գյուղ

Լուսաձոր գյուղ

Խաշթառակ գյուղ

Ծաղկավան գյուղ

Կայան գյուղ

Կիրանց գյուղ

Սարիգյուղ գյուղ

Սևքար գյուղ

Վազաշեն գյուղ

Բերդ

Բերդ քաղաք

Այգեձոր գյուղ

Այգեպար գյուղ

Արծվաբերդ գյուղ

Իծաքար գյուղ

Վերին Ծաղկավան գյուղ

Մովսես գյուղ

Նավուր գյուղ

Ներքին Կարմիր աղբյուր գյուղ

Նորաշեն գյուղ

Չինարի գյուղ

Չինչին գյուղ

Չորաթան գյուղ

Պառավաքար գյուղ

Վարագավան գյուղ

Վերին Կարմիր աղբյուր գյուղ

Տավուշ գյուղ

Նոյեմբերյան

Բաղանիս գյուղ

Բարեկամավան գյուղ

Բերդավան գյուղ

Դովեղ գյուղ

Կոթի գյուղ

Կողբ գյուղ

Ոսկեպար գյուղ

Ոսկեվան գյուղ

Ջուջեվան գյուղ

Ընդամենը

15 համայնք

242 բնակավայր

 

Հավելված N2

 

Ց Ա Ն Կ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

Մարզ

Համայնք

Բնակավայր

Արագածոտն

Թալին

Գառնահովիտ գյուղ

Գետափ գյուղ

Զովասար գյուղ

Լուսակն գյուղ

Արարատ

Արարատ

Արմաշ գյուղ

Վեդի

Եղեգնավան գյուղ

Լուսառատ գյուղ

Արմավիր

Բաղրամյան

Արգինա գյուղ

Բագարան գյուղ

Երվանդաշատ գյուղ

Կողբավան գյուղ

Վանանդ գյուղ

Բաղրամյան գյուղ

Գեղարքունիք

Ճամբարակ

Դրախտիկ գյուղ

Շողակաթ գյուղ

Վարդենիս

Վարդենիս քաղաք

Ակունք գյուղ

Լճավան գյուղ

Գեղաքար գյուղ

Լուսակունք գյուղ

Խաչաղբյուր գյուղ

Ծովակ գյուղ

Կարճաղբյուր գյուղ

Մեծ Մասրիկ գյուղ

Նորակերտ գյուղ

Վանեվան գյուղ

Տորֆավան գյուղ

Փոքր Մասրիկ գյուղ

Լոռի

Ալավերդի

Բենդիկ գյուղ

Հագվի գյուղ

Մեծ Այրում գյուղ

Շամլուղ քաղաք

Փոքր Այրում գյուղ

Ջիլիզա գյուղ

Տաշիր

Ապավեն գյուղ

Արծնի գյուղ

Գոգավան գյուղ

Դաշտադեմ գյուղ

Ձյունաշող գյուղ

Ձորամուտ գյուղ

Մեդովկա գյուղ

Նորաշեն գյուղ

Պաղաղբյուր գյուղ

Պետրովկա գյուղ

Պրիվոլնոյե գյուղ

Թումանյան

Աթան գյուղ

Ահնիձոր գյուղ

Շամուտ գյուղ

Քարինջ գյուղ

Լոռի Բերդ

Լեջան գյուղ

Յաղդան գյուղ

Շիրակ

Անի

Աղին գյուղ

Անիպեմզա գյուղ

Բագրավան գյուղ

Իսահակյան գյուղ

Լուսաղբյուր գյուղ

Հայկաձոր գյուղ

Շիրակավան գյուղ

Ջրափի գյուղ

Ախուրյան

Բայանդուր գյուղ

Երազգավորս գյուղ

Հովունի գյուղ

Փոքրաշեն գյուղ

Քեթի գյուղ

Ամասիա

Ամասիա գյուղ

Ալվար գյուղ

Աղվորիկ գյուղ

Արավետ գյուղ

Արդենիս գյուղ

Արեգնադեմ գյուղ

Բանդիվան գյուղ

Բերդաշեն գյուղ

Բյուրակն գյուղ

Գառնառիճ գյուղ

Գտաշեն գյուղ

Դարիկ գյուղ

Եղնաջուր գյուղ

Երիզակ գյուղ

Զարիշատ գյուղ

Զորակերտ գյուղ

Լորասար գյուղ

Ծաղկուտ գյուղ

Կամխուտ գյուղ

Հովտուն գյուղ

Մեղրաշատ գյուղ

Շաղիկ գյուղ

Պաղակն գյուղ

Աշոցք

Աշոցք գյուղ

Արփենի գյուղ

Բաշգյուղ գյուղ

Բավրա գյուղ

Գոգհովիտ գյուղ

Զույգաղբյուր գյուղ

Թավշուտ գյուղ

Թորոսգյուղ գյուղ

Լեռնագյուղ գյուղ

Կարմրավան գյուղ

Կաքավասար գյուղ

Կրասար գյուղ

Հարթաշեն գյուղ

Ձորաշեն գյուղ

Ղազանչի գյուղ

Մեծ Սեպասար գյուղ

Մուսայելյան գյուղ

Սալուտ գյուղ

Սարագյուղ գյուղ

Սարապատ գյուղ

Սիզավետ գյուղ

Վարդաղբյուր գյուղ

Ցողամարգ գյուղ

Փոքր Սարիար գյուղ

Փոքր Սեպասար գյուղ

Սյունիք

Կապան

Կապան քաղաք

Մեղրի

Մեղրի քաղաք

Ագարակ քաղաք

Սիսիան

Սիսիան քաղաք

 Քաջարան

Քաջարան քաղաք

Վայոց Ձոր

Վայք

Վայք քաղաք

Արին գյուղ

Զեդեա գյուղ

Կարմրաշեն գյուղ

Հերհեր գյուղ

Արենի

Արենի գյուղ

Եղեգիս

Աղնջաձոր գյուղ

Արատես գյուղ

Արտաբույնք գյուղ

Գետիկվանք գյուղ

Գողթանիկ գյուղ

Եղեգիս գյուղ

Թառաթումբ գյուղ

Կալասար գյուղ

Հերմոն գյուղ

Հորբատեղ գյուղ

Հորս գյուղ

Սալլի գյուղ

Սևաժայռ գյուղ

Վարդահովիտ գյուղ

Քարագլուխ գյուղ

Տավուշ

Նոյեմբերյան

Նոյեմբերյան քաղաք

Այրում քաղաք

Արճիս գյուղ

Բագրատաշեն գյուղ

Դեբեդավան գյուղ

Դեղձավան գյուղ

Զորական գյուղ

Լճկաձոր գյուղ

Հաղթանակ գյուղ

Պտղավան գյուղ

Ընդամենը

22 համայնք

148 բնակավայր

 ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ