01 07 2024

Հայաստանում ժողովրդի ծեծ ու ջարդը, ըստ Փաշինյանի, ընկալվում է որպես գլոբալ ժողովրդավարություն



«Արձանագրումը, որն արել եմ դեռևս 2018 թվականին, շարունակում է մնալ անսասան՝ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերում չէ, այսինքն՝ հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն: Եվ կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շարունակելու են այս ռազմավարական ուղեգիծը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հուլիսի 1-ին Երևանում տեղի ունեցած «Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորում»-ի ելույթում:

Ապա շարունակել է․ «Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, և միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությունն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս: Եվ սա թերևս ամենակարևոր արձանագրումն է, որ այսօր կարող ենք անել և սա թերևս ամենատեսանելի հաջողությունն է, որ ժողովրդավարությունն արձանագրել է Հայաստանի Հանրապետությունում»:

Կադրերը, որոնք դրված են Նիկոլ Փաշինյանի խոսքին զուգահեռ, վերցված են ընդամենը 20 օր առաջ՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած ոստիկանական բռնություններից, իսկ որոշները՝ այդ իրադարձությունից օրեր առաջ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած այլ ակցիաներից։

Ըստ Փաշինյանի, ա՛յս Հայաստանն է միջազգային հանրությունը ընկալում որպես գլոբալ ժողովրադվարության մաս։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ