19 04 2021

Ակնհայտ է, որ Փաշինյանի հակաուժը Ռոբերտ Քոչարյանն է․ Անդրանիկ Միհրանյան



Մեր ժողովրդի մի մասը կարոտել են լուրջ կուսակցությունների, հոգնել են իրար վրա ցեխ շպրտելուց, դա հույս է ներշնչում, որ մեր հասարակությունը կարող է առողջանալու ուղղությամբ գնալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Նրա խոսքով այսօր Հայաստանի քաղաքականության մեջ լիդերի պակասություն կա:

Քաղաքագետը նկատեց, որ ձևավորվում է երկու բևեռ, որոնց միջև է լինելու հիմնական պայքարը:

«Մի բևեռը դա Փաշինյանն է, իսկ մյուս բևեռը դեռ ձևավորվում է և ակնհայտ է դառնում, որ նա հակափաշինյանական ուժ Ռոբերտ Քոչարյանն է: Չնայած, կարծիք կա նաև, որ ժողովրդի մի մասն էլ դեմ է և նորերին,  և հներին: Սակայն ես կարծում եմ, որ և Քոչարյանը, և Փաշինյանը պետք է ձգտեն նրան, որ ընտրություն լինի կամ-կամ, դա կհեշտացնի գործը: Եթե ստեղծվի այսպիսի իրավիճակ, պարզ կդառնա, թե ինչի շուրջ է լինելու պայքարը»,- նկատեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ