«Էդ ո՞ւմ մոտ էր վիշտը շատ, մարդ կա, որ իր վիշտը շատ է, բայց իրենց հետ ինչ կապ ունի վիշտը, ինչի իրենց ինչ է եղել որ. նկատի ունեմ այդ ուսապարկերի կուսակցությանը: Էդ ով է այնտեղ մարդ կորցրել, տուն կորցրել, իրենցից էդ ո՞վ է իր տունը հրկիզել, եկել էստեղ Երևանում թափառում է ու իրենց շատ տեղ չեն դնում: Իրենցից ո՞վ է հայրենիք կորցրել, հնարավոր չէ կորցնել հայրենիք, երբ դու դա չունես: Էս մարդիկ առ այսօր ասում են՝ եկեք սահմանները բացենք, իրենք չեն ասում եկեք ուժեղացնենք Հայկական պետությունը, որ հայերն այստեղ լավ ապրեն, իրենք ասում են՝ սահմանները բացենք, որ լավ ապրեն. ո՞վ, ինչ-որ բնակչություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը