27 05 2021

Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող եք այդ մասին դիմում ներկայացնել մինչև հունիսի 10-ը. ԿԸՀ

Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող եք այդ մասին դիմում ներկայացնել մինչև հունիսի 10-ը. ԿԸՀ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Հարգելի ընտրող,

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ԿԸՀ համացանցային կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժնում ստուգել ձեր տվյալների համապատասխանությունը և առկայությունը ընտրողների ցուցակում։ Ընտրողների ռեգիստրում որոնման արդյունքում հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները։

Ընտրողների ցուցակներում անճշտություններ, թերություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում կարող եք այդ թերությունները վերացնելու մասին դիմում ներկայացնել  տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն մինչև ս․թ․ հունիսի 10-ը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ