16 04 2021

Ծրագրում պետք է լիներ մեկ տող՝ «կներեք, մենք տապալեցինք և ձախողեցեինք 2020-ը»․ Գորգիսյան



Երբ  2018 թվականին այս դահլիճում քննարկվում էր կառավարության ծրագիրը, իշխանական պատգամավորներից մեկն ասաց, որ եթե ծրագիրում գրված լինի մեկ տող  և այնտեղ գրված լիներ, որ ամեն ինչ լավ է լինելու նա  կողմ քվեարկեր։ Ազգային ժողովում հիշեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Այսօր ավելի քան տեղին կլիներ, որ կառավարության 2020 թվականի հաշվետվությունը լիներ մեկ տող՝ «կներեք, մենք տապալեցինք և ձախողեցեինք 2020 թվականը»։

Կառավարությունը ունեցավ բավարար պնդերեսություն ներկայացնելու մի ծավալուն զեկույց այն մասին, թե ինչպես են նրանք քաջաբար պայքարում սեփական տկարության, ապիկարության, գոռոզության, սնապարծության  դեմ, բայց պայքարում պարտվեց ՀՀ-ն»,- ասաց Գորգիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ