Նիկոլ Փաշինյանը եթե առաջ ինչ-որ տեղ խնայում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, հիմա ճակատային հարվածեց Տեր-Պետրոսյանին՝ չհասկանալով, որ այդ հարվածը բումերանգով նաև իրեն վերադարձավ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։
«Նա իրեն այդ պահին գնահատեց, որ խելագար է, և այն գնահատականները, որ տվեց Լևոն Տեր-Պետրոսյանին հենց նույն պահին հասկանալի էր․․․Տեր-Պետրոյանը լավ ճանաչում էր Նիկոլ Փաշինյանին, նա գիտեր, որ ինքը իսկապես սրբություն չուներ իշխանություն պահելու համար, մոլագար է և հասկանում է, որ իր ձեռքից հեշտ էր Արցախը վերցնել։ Դու հողերը չտվեցիր, դու տվեցիր ամբողջ Արցախը, ոչնչացրեցիր, գլխատեցիր դե ֆակտո կայացած պետությունը »,- ասաց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը