Ընդդիմությունը պարտավոր է լինել միասնական, դա չի նշանակում գնալ ընտրությունների մեկ բևեռեով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Դա նշանակում է իրար չկարկոծել, իրար դեմ քաղաքական խարդավանքներ անել, իրար հաշվին Նիկոլի հետ ստվերային պայմանավորվածություններ ձեռք չբերել, պահել իրար ձայները: Իշխանությունը փորձում է ճեղքեր գտնել ընդդիմության մեջ, անընդհատ բզբզում են, որ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարաբերություններում միասնականությունը համագործակցության դաշտում խաթարեն: Երբեմն հաջողում են: Եկեք ընդունենք, որ ընդդիմությունը այն միասնականությունը չունի, որքան Հայրենիքի փրկության շարժման գործողությունների գագաթնակետում: Ցավոք, Նիկոլին այս փուլում հաջողվում է զուգահեռ քաղաքական օրակարգեր ստեղծել և առաջ տանել: Սա Նիկոլի վերարտադրության միակ ճանապարհն է, նա կհաղթի այս ընտրություններում, եթե ընդդիմությունը դա թույլ տա»,- ասաց Աշոտյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը