06 04 2021

Այս պահին դեռ որոշում չունենք, թե ընտրություններին ինչ ֆորմատով ենք մասնակցելու. Իշխան Սաղաթելյան



ՀՅԴ-ն դեռ չունի որոշում ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու: Սևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Քանի դեռ ՀՅԴ ԳՄ-ն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչև այդ պահը մենք որոշում չունենք: Նման հարցերը որոշում են համապատասխան ժողովներով, կունենանք այդ ժողովը, մեր որոշումը կկայացնենք ու տեղյակ կպահենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ