05 04 2021

Սուրեն Գրիգորյանին կփոխարինի ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը

Սուրեն Գրիգորյանին կփոխարինի ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, մանդատը վայր դրած  Սուրեն Գրիգորյանին կփոխարինի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ մարտի 23–ին, Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ ԱԺ նախագահն այսօր արդեն հայտարարություն է տարածել, որ Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սուրեն Գրիգորյանը նշանակվելու է Արդարադատության նախարարի տեղակալ։

Հիշեցնենք, որ ՔՊ-ի մամուլի հետ կապերի համակարգողը «Իմ քայլը» լքող պատգամավորներին համեմատել էր «Նիկոլի ուսապարկի» հետ և մեղադրել առնետավազքի մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ