Ամեն տարի կապալառուները բողոքել են, ասել են՝ մի քիչ շուտ սկսենք, ես էլ ասում եմ՝ հա, անպայման մյուս տարի ավելի շուտ կսկսենք։ Այդ խոստումս, ոնց որ, այս տարի կիսով չափ գոնե պահում եմ իրենց նկատմամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ այս տարի քաղաքը զարդարելու գործընթացն ավելի շուտ է սկսվել:
«Ես կարծում եմ, որ մենք էլ ավելի շուտ առնվազն մրցութային գործընթացները պետք է սկսենք: Եթե չեմ սխալվում նախկինում ասենք դեկտեմբերի 15-20-ին էին վառվում գլխավոր տոնածառի լույսերը և դա է ծրագրի մեկնարկը։ Եթե դուք նայեք եվրոպական քաղաքների փորձը, այնտեղ բավականին շուտ է սկսվում գործընթացը:
Առաջ մինչև հունվարի 10-ը նաև արձակուրդային էր մեզ մոտ, և ըստ էության նոր տարին տևում էր մինչև հունվարի 10-ը։ Հաշվի առնելով, որ հիմա հունվարի 1-2-ին այդ ամանորյա տրամադրությունը, որպես այդպիսին, ավարտվում է, կարծում ենք, որ ավելի նպատակահարմար է, որ այդ ժամանակը դեպի այս կողմ շարժենք, որ ավելի երկար լինի: Այս տարի մենք նախընտրել էինք դեկտեմբերի 1-ը, բայց ինչքան էլ շուտ ենք սկսել, քանի որ մի քիչ կասկածելի է, որ մինչև դեկտեմբերի 1-ը կհասցնենք բոլոր աշխատանքների իրականացումը, դեկտեմբերի 8-ին է լինելու լույսերի վառման արարողությունը՝ կիրակի օրը»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը