03 04 2021

Արայիկ Հարությունյանը ո՛չ զինվոր է եղել, ո՛չ էլ նախագահ, եղել է Փաշինյանի կամակատարը. Դավիթ Գալստյան

Արայիկ Հարությունյանը ո՛չ զինվոր է եղել, ո՛չ էլ նախագահ, եղել է Փաշինյանի կամակատարը. Դավիթ Գալստյան

Եթե Արայիկ Հարությունյանը զինվոր նախագահ է եղել ու համեմատենք, ուրեմն յուրաքանչյուր զինվոր, եթե ունենար 15-20 թիկնապահ, ապա զինվորի կորուստ չէինք ունենա այս պատերազմում, նա ո՛չ զինվոր է եղել, ո՛չ էլ նախագահ, եղել է Նիկոլ Փաշինյանի կամակատարը: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի այն հայտարարությանը, թե պատերազմի ժամանակ Արցախի նախագահը գլխավոր հրամանատար չէր, նա զինվոր նախագահ էր:

«2020 թվականի նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ էինք ասում, որ Արայիկ Հարությունյանն ընդհանարապես ի վիճակի չէ որոշում կայացնել, և նման նախագահ ընտրելով մենք դառնալու ենք ածանցյալ և ունենալու ենք նման խայտառակ պատկեր: Ի վերջո, իրենք չեն կարողանում կողմնորոշվել կառավարի՞չ են, ես կասեի, որ իրենք ֆեյքերի կառավարիչ են, ոչ թե երկրի կառավարիչ»:

Պատգամավորը նաև ընդգծում է, որ երբ Արայիկ Հարությունյանը նեղն է ընկնում, ինքն էլ է սլաքներն ուղղում դեպի Նիկոլ Փաշինյան, իսկ երբ մի փոքր ամեն ինչ հանգիստ է լինում, նույն կերպ շարունակում է Փաշինյանի իշխանության հետևորդը լինել.

«Վառ օրինակներից մեկն այն է, որ այսօր Հայաստանի տարբեր աղբյուրների կողմից հնչեցվում է, որ Քարվաճառը, Շուշին հայկական չեն եղել, իսկ այդ նույն զինվորը, որ կոֆե խմելով մթոմ զինվորություն էր անում, հաղթելու ենք կարգախոսի տակ պարտության տարավ այս ազգին, թող մի հատ արձագանքի, տեսնենք՝ իրենք այս ազգի նվիրյալնե՞րն են, թե՞  մեղավորներ են ման գալիս»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ