«Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է Արցախի կառավարության անդամների հետ, ասել է, որ Արցախի լուծարման փաստաթուղթ իրավական դաշտում գոյություն չունի»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար, նորաստեղծ «Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերության անդամ Դավիթ Գալստյանը։
Ըստ նրա, բարձրացած աղմուկը խոսում է այն մասին, որ, այո, Արցախը կա, շարունակում է գործել հանուն արցախցիների, հայ ազգի։
«Այսօր Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը խոսում է այն մասին, որ Արցախի հարցը փակված չէ»,- ընդգծեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը