03 04 2021

Հերթական դավաճանությունն է տեղի ունենալու․ Ինչ նվեր է մատուցելու Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին

Հերթական դավաճանությունն է տեղի ունենալու․ Ինչ նվեր է մատուցելու Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին

Մեր գելխեղդները հերթական դավաճանությունն են անելու: Ապրիլիի 28-29-ին Կազանում տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական նիստը, որին բացի անդամ երկրներից հյուրի կարգավիճակով հրավիրված է նաև Ադրբեջանի վարչապետը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Նարեկ Մալյանը՝ նշելով, որ ինֆորմացիան մեր ԱԳՆ-ից է ստացել ու հավելելով, որ մեր ԱԳՆ-ում կան հայրենասեր մարդիկ, ովքեր ուզում են գոնե այս կերպ կանխել մոտալուտ զարգացումները:

Մալյանը հայտնեց, որ վերոնշյալը տեղի է ունենում ղազախների նախաձեռնությամբ: Նիստին ադրբեջանական կառավարությունը ներկա է լինելու առաջին անգամ:

Որպեսզի Ադրբեջանի վարչապետն այդ նիստին չլինի անդամ երկրներից որևէ մեկը պետք է առարկի, ինչը դեռ տեղի չի ունեցել: Ի դեպ, Ադրբեջանի վարչապետը նստելու է Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ, քանի որ նիստում այբբենական կարգով են նստում:

Առարկելու հնարավորություն ունի նաև Հայաստանը, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կառարկի: Արդյ՞ք թույլ կտա Նիկոլ Փաշինյանը, որ Ադրբեջանի դիրքերն ուժեղանան այնտեղ, որտեղ կա Հայաստանը, որտեղ մինչ հիմա Ադրբեջանը չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ