01 04 2021

Քիչ ես արել , գլուխն էլ պետք է ջարդեիր․ ծափահարություններով ճանապարհեցին լրագրողին ծեծած նախարարին



ԲՏԱ նախարարության աշխատակիցներն արդեն նախկին նախարար Հակոբ Արշակյանին այսօր՝ ապրիլի 1-ին, ծափահարություններով հրաժեշտ տվեցին։

Նշենք, որ Yerevan.Today-ը նախքան հրաժարականի մասին տեղեկությունը  պաշտոնապես հաստատվելը, գրել էր, որ Արշակյանը հրաժարական է տվել քաղաքական դրդապատճառներով, սակայն, իր հայտարարության տեքստում Արշակյանը հիշատակել է լրագրողի հետ վիճաբանության միջադեպը։

«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։ Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»,– գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ