31 03 2021

Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ․ News.am

Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ․ News.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադևոսյանների ընտանիքին՝ Արկադի Տեր -Թադևոսյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են երկրորդ նախագահի գրասենյակից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մարտի 31–ին մահացել է Արցախի հերոս, լեգենդար Արկադի Տեր -Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել օրեր առաջ ծանր վիճակում։

Գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը Շուշիի ազատագրման ռազմական գործողության լեգենդար հրամանատարն էր։ Նա ծնվել էր 1939 թվականի  մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում, ավարտել Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ