Ակնհայտ է, որ երկրում բոլոր օղակները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջ ի վերջո հեռացվելու է, դա հասկացել է ԳՇ-ն, հասկացել է նաև ՍԴ-ն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Նրանք հասկանում են, որ գործ ունեն քաղաքական դիակի հետ, այլ հարց է թե այդ դիակը երբ կթաղվի և ում կողմից կթաղվի։ Այս պարագայում ՍԴ-ի նիկոլական դատավորներն էլ հասկանում են, որ ապագայում կարող էր իրենց հարցը դրվել։ Այսքան ժամանակ նրանք կիրառել են այդ հոդվածը ապօրինի կերպով և այդ գործը արդեն փլուզված է»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը