Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը գրում է.
«Կարծում եմ՝ երեկ և այսօր վերջնականապես համոզվեցինք, որ Հայրենիքը (ՀՀ-ն և Արցախը) գտնվում է օտար ուժերի տիրապետության տակ, հետևաբար՝ Հայրենիքի ազատագրման համար ընդունելի են պայքարի բոլոր մեթոդները, ձևերն ու միջոցները, առավելապես՝ ազգային-ազատագրական շարժումը (Ազատագրական շարժումը):
Հարգարժա՛ն հայրենակիցներ, ովքեր իրենց ազգի մասնիկ են համարում, իմ զինակից և մարտական ընկերներ` պետք է համախմբվել և գործել, այլապես շուտով Թուրքիայի հետ հարաբերությունների «շտկումը» բերելու է Հայաստանի և Արցախի ֆիզիկական վերացման»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը