26 03 2021

Ոստիկանների աշխատավարձերի բարձրացումը ոչ այլ ինչ է, քան պետական կաշառք. Հայկ Ֆարմանյան



Այդ թեման ինձ մոտ, մեղմ ասած, ժպիտ է առաջացնում, ես համարում եմ, որ դա հումորի ժանրից է: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը՝ անդրադառնալով այն հրապարակմանը, որտեղ նախարարը նշել էր, որ հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։

«Եթե ըստ էկոնոմիկայի նախարարի այդ մեկ օրը տնտեսական ցուցանիշի ակտիվության առումով բան է փոխում և գնահատվել է շուրջ 6 տոկոս, ես այլ բան կարող եմ առաջարկել՝ մարտ ամիսը նախորդ տարվա փետրվար ամսից երկու օրով ավելի էր և այդ տրամաբանությամբ թող համեմատեն միանգամից մարտ ամիսը նախորդ տարվա փետրվարի հետ և մենք կունենանք շուրջ 12 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ»:

Ինչ վերաբերում է հարցին, իսկապես մինչև տարվա վերջ հնարավոր կլինի՞ հասնել երկնիշ տնտեսական աճի, ինչի մասին պարբերաբար պնդում է նույն նախարարը, Հայկ Ֆարմանյանը նշեց. «Ոչ, հնարավոր չէ, որովհետև մենք գտնվում ենք շատ խորը անդունդում, ոչ թե ճգնաժամային իրավիճակում, կամ ոչ թե հասնում ենք այդ ճգնաժամային իրավիճակին, այլ մենք արդեն այդ խորը փոսում ենք գտնվում»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ