25 03 2021

Հիմնական խնդիրը լակոտոկրատիայի ապամոնտաժումն է, ցանկացած գնով. Ստեփան Դանիելյան

Հիմնական խնդիրը լակոտոկրատիայի ապամոնտաժումն է, ցանկացած գնով. Ստեփան Դանիելյան

Կուսակցությունների մանրախնդրության ապացույցն է Ընտրական Օրենսգրքի շուրջ քննարկումները՝ հին օրենսգիրք, թե՝ նոր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փաստորեն, այս իրավիճակում, նրանց ապագա խորհրդարանում մանդատների քանակն է հետաքրքրում, կարծես թե դա է հիմնական խնդիրը:

Հիմնական խնդիրը լակոտոկրատիայի ապամոնտաժումն է, ցանկացած գնով, մնացածը երկրորդական է: Մեզ ընտրություններ չեն սպասվում, այլ ճակատամարտ, ճակատամարտի բոլոր օրինաչափություններին համապատասխան:

Երկու տարվա ընթացքում Իսրայելում արդեն 4 խորհրդարանական ընտրություն է տեղի ունեցել, հնարավոր է որ մոտ ժամանակները 5-րդը լինի, ու ոչինչ, մարդիկ ապրում են:

Եթե հունիսին ընտրություններ լինեն, ապա հնարավոր է, որ մի տարի հետո ևս մեկ արտահերթ ընտրություններ լինեն ու այս իրավիճակում դա նորմալ է: Լակոտոկրատիան այնպես է ավիրել երկիրը, քանդել անվտանգային համակարգը, քայքայել պետական ինստիտուտները, որ մենք շատ ընտրություններ ենք անելու, մինչև նորմալ քաղաքական հուն մտնենք:

Մյուս ընտրություններին ընդառաջ կարող ենք նոր Ընտրական օրենսգիրք ունենալ, սակայն հիմա դա երկրորդական հարց է, մենք ճակատամարտի պետք է պատրաստվենք:

Սակայն անգամ այս իրավիճակում մանրախնդիր կուսակցություններին մանդատների քանակն է ընդամենը հետաքրքրում: Փաստորեն լակոտոկրատիան խորքային արմատներ է գցել ու տարածվել արդեն այլ սուբյեկտների վրա»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ