Ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված իշխանության ներսում խնդիրներ կան: Այնտեղ ամեն ինչ հարթ չէ: Մարդիկ կան, ովքեր սկզբունքորեն անհամաձայնություն ունեն ռեյտինգային ընտրակարգի վերացման մասով։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն իրականացնելիս պետք է հետևել միջազգային գործընկերների վարքագծին, նրանց «պահանջներին»:
«Վենետիկի հանձնաժողովը տարբերի տարիներին մշտապես եզրակացություն է ներկայացրել, որ ԸՕ-ի ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի լայն կոնսենսուսի պայմաններում՝ բոլոր ընդդիմադիրները պետք է համաձայնություն տան: Բացի այդ՝ ԸՕ փոփոխությունից 6 ամիս շուտ ընտրություններ չեն կարող տեղի ունենալ: Հիմա ես չեմ հասկանում՝ մենք աշխարհի վրա թքա՞ծ ունենք: Հետաքրքիր է՝ եթե չենք հետևում նրանց խորհրդին, ինչո՞ւ ենք ամեն անգամ պարտաճանաչ դիմում այդ կառույցին», - նկատեց պաշտոնյան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը