21 06 2022

Ընտրական օրենսգիրքը «ձևելու են» ՔՊ-ի «հագով»․ «Հրապարակ»

Ընտրական օրենսգիրքը «ձևելու են» ՔՊ-ի «հագով»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ծավալուն փոփոխություններ են նախատեսում Ընտրական օրենսգրքում, ավելի ճիշտ՝ ԸՕ-ն «ձեւելու» են ՔՊ-ի «հագով»։ Առաջարկվող փոփոխություններից մեկով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են «Հայլուրի Հայաստանով» ուղղորդել ընտրողին։

Եթե գործող օրենսդրության պահանջն է, որ ԱԺ-ի եւ 70 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն եւ հեռուստատեսությունը «պարտավոր են» հեռարձակել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ՝ «ապահովելով անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն եւ հավասար պայմաններ», ապա ՔՊ-ական նոր նախագծի հեղինակներն օրենսգրքից հանում են ընդդիմությանը լուսաբանելու պարտադիր պահանջը՝ թողնելով միայն «ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն եւ հանրային հեռուստատեսությունը ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ հրապարակելիս պարտավոր են ապահովել անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն եւ հավասար պայմաններ»։ 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ